Սիրով ողջունում եմ Ձեզ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:
Առցանց հաղորդակցության այս միջոցը հնարավորություն է ընձեռում մանրամասն ծանոթանալ համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, հարուստ պատմամշակութային ժառանգությանը, քաղաքում տեղի ունեցող բազմաբնույթ միջոցառումներին և քաղաքապետարանի կողմից նախաձեռնվող ընթացիկ և առաջիկա ծրագրերին:
Վստահ եմ, որ պաշտոնական կայքը հնարավորություն կտա առավել ամրապնդել քաղաքային իշխանություն-քաղաքացի կապը և Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր:
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 18-ին, ժամը 15:00-ին տեղի է ունենալու Էջմիածին քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որին կարող եք հետեւել Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքում` ուղիղ հեռարձակմամբ:
Սիրելի´ էջմիածնեցի, Հավատարիմ մնալով քաղաքային իշխանության որդեգրած բաց ու թափանցիկ աշխատանքային քաղաքականությանը` Էջմիածնի համայնքապետարանը հանդես է գալիս 2020 թվականին կատարված աշխատանքների հակիճ հաշվետվությամբ:
Մեր քաղաքի դիմագիծը հանդիսացող վայրերին այս տարի գումարվեց եւս մեկը, թերեւս՝ ամենացավոտը։ Այսուհետ, քաղաքապետարանի հարակից պուրակ այցելելիս մեզ դիմավորելու են մեր հերոս զավակները, մեր քաղաքի պակասած լույսերը։ Բայց մենք հավատացած ենք, որ նրանք միայն ֆիզիկապես են լքել քաղաքը, իսկ հոգեպես նրանք ապրում են մեզնից յուրաքանչյուրի մեջ։
Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 16/97 հասցեում նախատեսվում է կառուցել խանութ: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում, որ կանցկացվի 2021թ. հունվարի 19-ին, ժամը 16:00-ին՝ Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում: