Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 4 ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳԱԾ 2 ԶԱՆԳՎԱԾԻ ԾԵՐԵՐԻ ՏԱՆԸ ԵՎ ԶՈՅԱ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՙՄԵՐ ՏՈՒՆԸ՚ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 3-04-2014, 11:37 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
21 հունվարի 2014թ.
Սկսած 2007 թվականից` Էջմիածին քաղաքի Արագած 2 զանգվածի ծերերի տանը և Զոյա 13 հասցեի <<Մեր տունը>>սոցիալական-հասարակական կազմակերպությանը ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն` անվճար սննդի տրամադրման ձևով:
Նպատակ ունենալով գործող տնտեսական ճգնաժամի պայմաններում շարունակել աջակցել քաղաքի ամենախոցելի խավին պատկանող անձանց, առաջնորդվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով.
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. 2014 թվականին շարունակել վերը նշված հասցեներում բնակվող սոցիալապես անապահով ծեր կանանց և աղջիկներին ամենամսյա սննդի տրամադրումը նախորդ տարվա անհատական չափաբաժիններով և ծավալով /1օրական չափաբաժինը հավասար է մանկապարտեզի 1 երեխայի օրական կրկնակի չափաբաժնին/: Այդ նպատակով բյուջեի ծախսային մասում հատկացնել 4400.0 հազ. դրամ£
2. Սննդի տրամադրման ծախսերը իրականացնել վարչական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: