Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 48-Ն ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 5-02-2015, 17:29 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
21 նոյեմբերի 2014թ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետի և 60-րդ հոդվածի պահանջներով`
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Էջմիածնի քաղաքային համայնքի թիվ 1, թիվ 2 երաժշտական դպրոցներում և Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում 2015 թվականի համար սահմանել ուսման վարձավճարների հետևյալ չափերը.
ա/ դաշնամուրային բաժնում սովորողների համար ամսական 6 000 դրամ:
բ/ մյուս բոլոր բաժիններում սովորողների համար ամսական 5 000 դրամ:
գ/ Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում սովորողների համար ամսական 2000 դրամ:
2. Մշակույթի տներում գործող ուսուցողական խմբերի վարձավճարները 2015թ. համար սահմանել.
ա/ բոլոր խմբերում սովորողների համար ամսական 3 500 դրամ:
բ/ ուսուցողական խմբերը համարել կազմավորված նվազագույնը 30 մարդու առկայության դեպքում:
դ/ <<Նվազագույն աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի պահանջները բավարարելու նպատակով ուսուցողական խմբերի խմբավարների աշխատավարձի չափը սահմանել փաստացի մուտքերի 78% -ի չափով:
3. 2015թ. սեպտեմբերի 1-ից <<Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց>>, <<Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց>> և <<Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ներում սովորողների համար սահմանել ուսման վարձավճարների հետևյալ չափերը.
ա/ <<Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում սովորողների համար սահմանել ուսման վարձավճարը ամսական 2500 դրամ:
բ/ <<Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց>> և <<Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ներում լարային և ազգային նվագարանների բաժիններում սովորողների համար սահմանել ուսման վարձավճարը ամսական 2500 դրամ:
գ/ Երկրորդ մասնագիտություն ստանալու նպատակով սովորողների համար սահմանել ուսման վարձավճարը ամսական 2500 դրամ:
դ/ Այլ համայնքների բնակիչ հանդիսացող սովորողների համար բոլոր մասնագիտություների համար սահմանել ուսման վարձավճարը 11000 դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: