Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 65 ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 5-02-2015, 17:55 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
21 նոյեմբերի 2014թ.

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը ու Էջմիածին քաղաքի Չոբանքարա տարածքում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Մկրտիչ Ավետիսի Փիլիփոսյանի դիմումը
Էջմիածին քաղաքի Ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է

1.Համաձայնություն տալ Մկրտիչ Ավետիսի Փիլիփոսյանին Էջմիածին քաղաքի Չոբանքարա տարածքում սեփականության իրավունքով պատկանող 134000քմ մակերեսով արդյունաբերական հողատարածքից 116690.16քմ-ի նպատակային նշանակությունը փոխելու՝
ա. գյուղատնտեսականի՝ 103493,48 քմ
բ. բնակավայրի՝ 13196,68 քմ, որից՝ ըստ գործառնական նշանակության
բ.ա. բնակելի կառուցապատման՝ 4313.9քմ
բ.բ. հասարակական կառուցապատման՝ 8882,78քմ

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեuչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո
1)<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
2) Առաջարկել Էջմիածնի քաղաքապետին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: