Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 9 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 84 ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ավելացվել է: 6-02-2015, 14:47 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
25 դեկտեմբերի 2014թ.

Էջմիածին քաղաքի աղբավայրի մշակման աշխատանքները ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացնելու, ինչպես նաև համայնքի հողօգտագործողներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու գյուղատնտեսական տեխնիկա և կցամասեր:
Ելնելով վերոհիշյալից ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը:
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Շուկայական գներով ձեռք բերելու համար Էջմիածին քաղաքի 2015թ. բյուջեի ֆոնդային մասում նախատեսել միջոցներ
ա/ 1 հատ օգտագործված ДТ – 75 մակնիշի տրակտոր,
բ/ ДТ – 75 մակնիշի տրակտորի օգտագործված կցամասեր՝ գութան 1 հատ, հարթեցնող սարք 1 հատ, առու հանող սարք 1 հատ,
գ/ հողերը մշակելու համար տեխնիկա՝ 1 հատ MT3 – 82 տրակտոր,
դ/ MT3 – 82 մակնիշի տրակտորի կցամասեր՝ 1 հատ Կուլտիվատոր, 1 հատ շարքացան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հունվարի 12-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: