Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 9 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 85 ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 6-02-2015, 17:11 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
25 դեկտեմբերի 2014թ.

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային գործակալության Էջմիածնի տարածքի կողմից երկար տարիների ընթացքում զբաղեցվել է Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի 0 հասցում գտնվող 2-րդ մասնաշենքի 3-րդ հարկի տարածքի մի մասը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի լիազորված անձ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային գործակալության Էջմիածին տարածքի գլխավոր մասնագետ Զ.Նիկողոսյանի դիմումը
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել 80քմ մակերեսով ոչ բնակելի տարածք, որը գտնվում է Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի 0 հասցեում` Էջմիածնի քաղաքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 3-րդ հարկում, գրասենյակի նպատակով օգտագործելու համար, մինչև 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Տարածքի տարեկան վարձավճարի չափը յուրաքանչուր քառակուսի մետրի համար սահմանել 1000 / հազար / Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Էջմիածնի քաղաքապետին առաջարկել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի լիազորված անձ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային գործակալության Էջմիածին տարածքի գլխավոր մասնագետ Զ.Նիկողոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: