Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 2 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 20

Ավելացվել է: 30-03-2015, 11:31 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

24 մարտի 2015թ ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 19-րդ ու 19.1 կետի և 34 հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով համայնքների կողմից ներկայացված խնդրանքներն ու դիմումները, Էջմիածնի քաղաքապետարանի կողմից աղբահանության ծառայություններ այլ համայնքներին կամ կազմակերպություններին մատուցելու համար ու հաշվի առնելով այն փաստը, որ Էջմիածին քաղաքում աղբահանությունը իրականացվում է քաղաքում գործող <<Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկի կողմից և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Էջմիածին քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող այլ համայնքների կամ կազմակերպությունների համար աղբահանության ծառայություն իրականացնելու նպատակով սահմանել ծառայությունների դիմաց գանձվող վճարի հետևյալ դրույքաչափերը, ելնելով աղբահանությունը իրականացնող ավտոմեքենաների մակնիշներից՝
• ԳԱԶ 53 ԿՕ բեռնատար ավտոմեքենայի համար, ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 500 դրամ և յուրաքանչյուր մեկ կիլոմետրի համար 168 դրամ:
• ԶԻԼ 130 աղբատար ինքնաթափ ավտոմեքենայի համար, ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 500 դրամ և յուրաքանչյուր մեկ կիլոմետրի համար 243 դրամ:
2.Սույն որոշմամբ սահմանված վճարի դրույքաչափերը կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխվել՝ ավտոպահեստամասերի և տրանսպորտային վառելիքի շուկայական գների տատանումից ելնելով:


3. Հանձնարարել <<Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկին այլ համայնքներին կամ կազմակերպություններին աղբահանության ծառայություն մատուցելու նպատակով կնքել համապատասխան պայմանագրեր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: