Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 2 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 21

Ավելացվել է: 30-03-2015, 11:33 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԶՈՅԱ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 մարտի 2015թ ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի 8-րդ մասով, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Զոյա փողոցի բնակիչների գրություն-խնդրանքը
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Անվանափոխել Էջմիածին քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող <<Զոյա>> փողոցը՝ <<Զորավար Անդրանիկ >> փողոցի:
2. Հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխության հետ և կատարել անվանատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքներ:
3. Հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին՝ կատարելու անվանատախտակի պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացված ակտերի:
4. Սույն որոշումն օրենքով սահմանված կար
գով ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ՀՀ Աարմավիրի մարզային ստորաբաժանմանը և Էջմիածնի քաղաքապետարանի ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: