Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 29

Ավելացվել է: 5-08-2016, 11:13 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 692 |
29 հուլիսի 2016թ.
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշման V բաժնում սահմանված դրույթները
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Էջմիածին Լիդիցե փողոց 8/5 հասցեում գտնվող 0,0048հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, գյուղատնտեսական արտադրական շենքերի, շինությունների կառուցման նպատակով:
2.Հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 100% չափով:
3.Հողամասի աճուրդի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4.Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել քաղաքապետարանի <<Աճուրդային հանձնաժողով>> -ի միջոցով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: