Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 33

Ավելացվել է: 15-05-2017, 12:31 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 63 |
05 մայիսի 2017թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, <<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող/վկայական 06122016-04-0031/, Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղի 3/1 հասցեում գտնվող 04-002-1084-0045 կադաստրային ծածկագրով արդյունաբերական, ընդերքագործման և այլ արտադրական նպատակային, արդյունաբերական օբեկտների գործառնական նշանակության 718քմ մակերեսով հողամասը փոխարինել բնակավայրի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի, գազաբաշխիչ կայանը սպասարկող օպերատորի տուն կառուցելու համար:
2. Միջգերատեuչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո
1)<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
2) Առաջարկել Էջմիածնի քաղաքապետին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: