Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 71

Ավելացվել է: 16-10-2017, 22:20 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 269 |
12 հոկտեմբերի 2017թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1128-Ա որոշումը և քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն.
• Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինոյի փողոցի 1 հասցեում գտնվող 04-002-_______ կադաստրային ծածկագրով 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի, իսկ գործառնականը հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
• Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն օգտագործման իրավունքով պատկանող /վկայական 2167615/, Էջմիածին քաղաքի տարածքում գտնվող 04-002-0603-0001 կադաստրային ծածկագրով հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի 4հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել
0,727հա բնակավայրերի, իսկ գործառնականը հասարակական կառուցապատման.
1,904հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների,իսկ գործառնականը էներգետիկայի.
1,369հա բնակավայրերի, իսկ գործառնականը հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:

2. Միջգերատեuչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո
1)<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
2) Առաջարկել Էջմիածնի քաղաքապետին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: