Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 72

Ավելացվել է: 16-10-2017, 22:21 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 449 |
12 հոկտեմբերի 2017թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի արաջին մասի 7-րդ կետին և <<Իրավական ակտերի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասին պահանջներով
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը`համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
Էջմիածին քաղաքի
Ավագանու 12 հոկտեմբերի 2017թ.
թիվ 8 արտահերթ նիստի թիվ 72 որոշմամբ


ԿԱՐԳ
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքի (այսուհետ` համայնք) կամավոր խնդիրների, դրանց լուծմանն ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների և դրանց իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Համայնքի կամավոր խնդիրներն են՝
1) համայնքի սոցիալապես անապահով բնակչության սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը.
2) բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացումը.
3) համայնքի բարեխիղճ հարկատուներին տեղական հարկերի գծով արտոնություններ տրամադրումը.
4) զոհված զինծառայողների, զինծառայողների, պատերազմի վետերանների, հաշմանդամների և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման աջակցումը.
5) Էջմիածին քաղաքի ծերերի տանը և <<Մեր տունը>> սոցիալական-հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն` անվճար սննդի տրամադրման ձևով ցուցաբերելը:
6) Պետ.Տնկարանում և Գարեգին Նժդեհի փողոցում բնակվող դպրոցական երեխաներին անվճար տեղափոխում ավտոբուսով դպրոց, օրեկան 2 անգամ:
3. Համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են հետևյալ սեփական լիազորությունները՝
1) միջոցներ են ձեռնարկում զոհված զինծառայողների, զինծառայողների, պատերազմի վետերանների, հաշմանդամների ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ.
2) աջակցություն են ցուցաբերում բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի վճարման կազմակերպմանը.
3) աջակցում են համայնքի բարեխիղճ հարկատուներին տեղական հարկերի գծով արտոնություններից օգտվելու հարցում.
4) աջակցություն են ցուցաբերումհամայնքի սոցիալական-հասարակական կազմակերպություններին և հիմնարկներին իրենց գործնեության իրականացման մեջ, ինչպես նաև քաղաքի հեռավոր ծայրամասում բնակվող դպրոցական տարիքի երեխաներին:
4. Համայնքի կամավոր խնդիրների և դրանց լուծման համար սեփական լիազորությունների իրականացման համար համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները չեն կարող գերազանցել համայնքի այդ տարվա բյուջեով նախատեսված սեփական եկամուտների 10 -%-ը:
5. Կամավոր խնդիրների լուծման համար ֆինանսական միջոցների հատկացումը իրականացնում է համայնքի ղեկավարը՝ համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և միայն դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման չափերի մասին ավագանու որոշումների և (կամ) համաձայնության առկայության դեպքերում:
6. Այն դեպքում, երբ համայնքի ղեկավարի կողմից կամավոր խնդիրների լուծման համար չի պահանջվում ֆինանսական և գույքային միջոցների հատկացում՝ համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:
7. Կամավոր խնդիրների լուծման իրականացման առաջարկություն կարող են նախաձեռնել համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամները, բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ:
8. Այն դեպքում, երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը նախաձեռնում է համայնքի ղեկավարը կամ համայնքի ավագանու անդամը, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում խնդրի լուծման իրականացման վերաբերյալ առաջարկությունը` նշելով դրա նպատակը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթեր, եթե դրանք առկա են:
9. Այն դեպքում, երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը նախաձեռնում են բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտները, ապա վերջիններիս կողմից լիազորված ներկայացուցիչը (այսուհետ՝ նախաձեռնող) համայնքի ղեկավարին է ներկայացնում կամավոր խնդրի լուծման իրականացման վերաբերյալ դիմում` նշելով դրա նպատակը և անհրաժեշտության հիմնավորումը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթեր, եթե դրանք առկա են:
10. Համայնքի ղեկավարը դիմումը և սույն կարգի 9-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո`
1) կամավոր խնդրի լուծման իրականացմանը համաձայնվելու դեպքում` մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում կամավոր խնդրի իրականացման համար գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև կամավոր խնդրի իրականացման վերաբերյալ նախաձեռնողի ներկայացրած փաստաթղթերը և ավագանու որոշման նախագիծը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը և այդ մասին տեղեկացնում է նախաձեռնողին.
2) կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու դեպքում նախաձեռնողին` գրավոր տեղեկացնում է այդ մասին՝ նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
11. Եթե կամավոր խնդրի լուծման իրականացման նախաձեռնողը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե նախաձեռնողը համաձայն չէ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը` սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում` այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները կարող է ավագանուն ուղղված դիմումը ներկայացնել համայնքապետարանի աշխատակազմ, որը պարտադիր քննարկվում է ավագանու առաջիկա նիստում:
12. Համայնքի ավագանին սույն կարգով նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կամավոր խնդրի լուծման հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում կամավոր խնդրի լուծման իրականացման համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ:
Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են` կամավոր խնդրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացումը մերժելու դեպքում մերժելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
13.Համայնքի ավագանին զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով՝ իր որոշմամբ հասարակական հիմունքներով կարող է կազմել մշտական գործող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝ համայնքի ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և միավորումների ներկայացուցիչներ, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների մասնագետներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և այլ շահագրգիռ անձինք, եթե նրանք այդ մասին նախապես տվել են իրենց համաձայնությունը:
14.Համայնքի սոցիալապես անապահով բնակչի հուղարկավորության կազմակերպման համար օգնության տրամադրման համար համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ նրա ընտանիքին հատկացնել սոցիալական օգնություն և այդ մասին հաղորդում է ներկայացնում ավագանու առաջիկա նիստում, որը ավագանու կողմից ընդունվում է որպես ի գիտություն:
15. Համայնքի այլ կամավոր խնդիրների լուծման իրականացման համար համայնքի ավագանին կարող է կազմել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
16.Սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ դիմումները քննարկելուց հետո, տրվում է կամավոր խնդրի լուծման իրականացման համար եզրակացություն, նշելով անհրաժեշտ ֆինանսական միջոցի հատկացման չափը և անհրաժեշտությունը:
17. Սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչներն են՝
1) համայնքի բնակիչ հանդիսանալը.
2) սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման դրական եզրակացությունը.
3) համայնքի բնակիչ հանդիսանալը. սոցիալապես անապահով ընտանիքի կողմից համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտականությունների բարեխիղճ կատարումը և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների պարտք չունենալը.
4) համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց հետ համատեղ տնտեսություն չվարելը:
18.Նույն ընտանիքին տարվա ընթացքում սոցիալական օգնություն կարող է հատկացվել առավելագույնը 1 /մեկ/ անգամ: Արգելվում է սոցիալական օգնության հատկացումը համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամներին:
19. Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին ուսման վարձի հատկացումը կարող է իրականացվել բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորելու դեպքում և առավելագույնը կարող է հատկացվել տարեկան մեկ անգամ՝ ոչ ավելի քան տարեկան ուսման վարձի մինչև 50%-ի չափով:
20. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չկարգավորված կամավոր խնդիրների լուծումների իրականացումը սահմանվում եմ միայն ավագանու որոշմամբ :

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: