Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 10

Ավելացվել է: 22-12-2017, 17:01 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 60 |
Հարգելի՛ պարոն Ղահրամանյան,
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 6-ի №29-Ն հրամանով, որի հավելվածները 16.11.2017թ. թիվ 1318-Ն հրամանով շարադրվել են նոր խմբագրությամբ, պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառության է դրվել օրինակելի հաստիքացուցակը, որում նշվում է, թե ինչքան պետք է լինի հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից, հաստիքային միավորների թիվը 1 խմբի հաշվարկով, խմբերի խտությունը, նորմատիվները:
Ներկայացնում ենք մեր ուղերձը ՀՀ կրթության և գիտության նախարարի <<2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի վերաբերյալ:
Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության հարցերով զբաղվող բաժնում կատարվել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններին օրինակելի հաստիքացուցակի համաձայն հաստիքներ և դրույքաչափեր տրամադրելու համար անհրաժեշտ է համայնքի բյուջեն ավելացնել:
Ելնելով համայնքում ներկա սոցիալ-տնտեսական վիճակից և համայնքի բյուջեի հնարավորություններից, առաջարկում ենք՝
Նշված հրամանի հավելված 1-ում
• Համայնքների համար պարտադիր համարել հաստիքացուցակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 23-րդ կետերով սահմանված տնօրենի, մեթոդիստ ուս.գծով տնօրենի տեղակալի, բուժքրոջ, գլխ.հաշվապահի, տնտեսվարի, խոհարարի, խոհարարի օգնականի, հավաքարարի և պահակի հաստիքները, մնացած 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերով սահմանված, պահեստապետի, գործավարի, շեֆ խոհարարի, օժանդակ բանվորի, դերձակի, լվացարարի (շուրջօրյա հաճախում ունեցող մանկապարտեզում), լվացարարի, հնոցապանի, փականագործ-էլեկտրամոնտյորի, դռնապանի, այգեպանի, ավտովարորդի, երաժշտական ղեկավարի և ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիքների հատկացման իրավունքը թողնել նախադպրոցական հաստատության հիմնադրի հայեցողությանը, կապված տվյալ համայնքի աշխատավարձի ֆոնդի և բյուջետային հատկացումների հնարավորություններից, լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեյի առկայության դեպքում:
• Հավելված 1-ի 30-րդ կետի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում:
Նշեմ որ նմանատիպ, արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ նախատեսելը նույնպես մեծ հարված կհասցնի համայնքի բյուջեին։ Բացի այդ փորձը ցույց է տվել, որ դաստիարակին ներկայացվող օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող աշխատողներ, նույնիսկ թափուր աշխատատեղի հայտարարության առկայության դեպքում սակավաթիվ են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համայնքի նախադպրոցական հիմնարկները ունեն երկար տարիների փորձ արձակուրդում գտնվող աշխատակիցներին տեղում առկա կադրերով փոխարինելու:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: