Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 4

Ավելացվել է: 25-01-2018, 17:29 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 186 |
19 հունվարի 2018թ., ք. Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով գործող տնտեսական ճգնաժամի պայմաններում շարունակել աջակցել քաղաքի ամենախոցելի խավին պատկանող անձանց և հաշվի առնելով այն փաստը, որ սկսած 2007 թվականից` Էջմիածին քաղաքի Արագած 2 զանգվածի ծերերի տանը և Զորավար Անդրանիկ 13 հասցեի <<Մեր տունը>> սոցիալական-հասարակական կազմակերպությանը ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն` անվճար սննդի տրամադրման ձևով ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը.
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. 2018 թվականին շարունակել վերը նշված հասցեներում բնակվող սոցիալապես անապահով ծեր կանանց և աղջիկներին ամենամսյա սննդի տրամադրումը: Այդ նպատակով բյուջեի ծախսային մասում հատկացնել 5000.0 հազ. դրամ:
2. Սննդի տրամադրման ծախսերը իրականացնել վարչական բյուջեի հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: