Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 26

Ավելացվել է: 25-05-2018, 12:22 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 5 |
22 մայիսի 2018թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի և <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով և ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու բարեխիղճ հարկատուներին ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը.
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաշվի առնելով քաղաքապետարանի երկար տարիներ վարվող քաղաքականությունը պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու գործում, ինչը բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, Էջմիածին քաղաքի պարտաճանաչ դարձած հարկատուների տրամադրվում է արտոնություն` գույքահարկի գծով 764 644 /յոթ հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր քառասունչորս/ դրամի չափով, հողի հարկի գծով 681 379 /վեց հարյուր ութսունմեկ հազար երեք հարյուր յոթանասունինը/ դրամի չափով համաձայն կից ներկայացվող ցուցակների և ուղարկվում է ծանուցագիր հետևյալ բովանդակությամբ.
<<Քանի որ Դուք հանդիսանում եք պարտաճանաչ հարկատու` Էջմիածնի քաղաքապետարանը Ձեզ տրամադրում է հարկային արտոնություն N գումարի չափով>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: