Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 37

Ավելացվել է: 26-07-2018, 11:41 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 183 |
24 հուլիսի 2018թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի և <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով և ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու հարկատուներին ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը.
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաշվի առնելով համայնքապետարանի երկար տարիներ վարվող քաղաքականությունը՝ հարկատուներին խրախուսելու գործում, ինչը բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, Էջմիածին համայնքի հարկատուներին, ովքեր 22 մայիսի 2018թ.-ից մինչև 17 հուլիսի 2018թ.-ը ժամանակին կատարել են իրենց հարկային պարտավորությունները՝ տրամադրվում է արտոնություն գույքահարկի գծով՝ 1 069 310 /մեկ միլիոն վաթսունինը հազար երեք հարյուր տաս/ դրամի չափով, հողի հարկի գծով՝ 754 553 /յոթ հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր հիսուներեք/ դրամի չափով համաձայն կից ներկայացվող ցուցակների և ուղարկվում է ծանուցագիր հետևյալ բովանդակությամբ.
<<Հիմք ընդունելով Էջմիածին համայնքի ավագանու գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշումը ` Էջմիածնի համայնքապետարանը Ձեզ տրամադրում է հարկային արտոնություն N գումարի չափով>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

7.1.pdf [136.12 Kb] (Բեռնումներ: 0)
7.2.pdf [108.15 Kb] (Բեռնումներ: 0)

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: