Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 40

Ավելացվել է: 26-07-2018, 11:48 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 160 |
24 հուլիսի 2018թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորորրդ մասի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու 2018 թվականի մայիսի 22-ին և 26-ին Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում կարկտահարության հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներից տուժած թվով 79 անձանց ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Նպատակ ունենալով փոխհատուցել 2018 թվականի մայիսի 22-ին և 26-ին Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող ցանքատարածություններում կարկտահարության հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներից տուժած անձանց կրած վնասները, տրամադրել կարկուտից տուժած հողօգտագործողներին հողի հարկի գծով 100% արտոնություն` 1 017 510/մեկ միլիոն տասնյոթ հազար հինգ հարյուր տաս/ ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

10.1.pdf [95.99 Kb] (Բեռնումներ: 1)

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: