ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳԱԾ 2 ԶԱՆԳՎԱԾԻ ԾԵՐԵՐԻ ՏԱՆԸ ԵՎ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ <<ՄԵՐ ՏՈՒՆԸ>> ՍՈՑԻԱԼԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22 հունվարի 2019թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, Էջմիածին քաղաքի ավագանու 12.10.2017թ. թիվ 72 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով գործող տնտեսական ճգնաժամի պայմաններում շարունակել աջակցել քաղաքի ամենախոցելի խավին պատկանող անձանց և հաշվի առնելով այն փաստը, որ սկսած 2007 թվականից` Էջմիածին քաղաքի Արագած 2 զանգվածի ծերերի տանը և Զորավար Անդրանիկ 13 հասցեի <<Մեր տունը>> սոցիալական-հասարակական կազմակերպությանը ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն` անվճար սննդի տրամադրման ձևով ու հիմք ընդունելով ու համայնքի ղեկավարի առաջարկությունը. Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. 2019 թվականին շարունակել վերը նշված հասցեներում բնակվող սոցիալապես անապահով ծեր կանանց և աղջիկներին ամենամսյա սննդի տրամադրումը նախորդ տարվա անհատական չափաբաժիններով և ծավալով /1 օրական չափաբաժինը հավասար է մանկապարտեզի 1 երեխայի օրական կրկնակի չափաբաժնին/: Այդ նպատակով բյուջեի ծախսային մասում հատկացնել 2000.0 հազ. դրամ: 2. Սննդի տրամադրման ծախսերը իրականացնել վարչական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն