Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 32

Ավելացվել է: 15-03-2019, 17:28 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 72 |
14 մարտի 2019թ. ք.Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի և Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 01.06.2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին ընդունել որոշումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց կառուցապատման և /կամ/ վարձակալության տիրապետման ու օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն համարվող հողամասերը կամ նրանց մի մասը ենթավարձակալության տրամադրելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: