Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 36

Ավելացվել է: 15-03-2019, 17:33 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 204 |
14 մարտի 2019թ. ք.Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 23 շենքի 19 բնակարանի բնակիչ Լիդա Վաղինակի Հակոբյանի դիմումը վերոհիշյալ բնակարանը նվիրատվությամբ իրեն և ընտանիքի անդամներին տրամադրելու մասին և Էջմիածնի համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Էջմիածին համայնքի սեփականություն համարվող Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 23 շենքի 19 բնակարան հասցեում գտնվող 75 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, անհատույց, սեփականության իրավունքով, նվիրատվության միջոցով օտարել Լիդա Վաղինակի Հակոբյանին, ծնված 12.08.1952թ., անձնագիր AH0352760, տրված 02.04.2007թ. 057-ից, Հերմինե Սանդրոյի Հակոբյանին ծնված 14.10.1978թ., անձնագիր AM0685055, տրված 05.04.2012թ. 057-ից, Գայանե Սանդրոյի Հակոբյանին ծնված 28.08.1990թ., անձնագիր AS0353568, տրված 29.08.2018թ. 057-ից, Շուշանիկ Սանդրոյի Հակոբյանին ծնված 22.03.1994թ., անձնագիր AM0643460, տրված 22.02.2012թ. 057-ից և Հերմինե Սանդրոյի Հակոբյանին ծնված 14.10.1978թ., անձնագիր AM0685055, տրված 05.04.2012թ. 057-ից, Սևակ Արայիկի Ստեփանյանին, ծնված 25.09.2012թ., ծննդյան վկայական ԱԲ N0 226601 (5 անձ, այսուհետ նվիրառուներ)։
2. Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործամ բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և նվիրառուների միջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիրը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: