Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 54

Ավելացվել է: 8-05-2019, 11:57 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 14 |
29 ապրիլի 2019թ. ք.Էջմիածին

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի թիվ 8բ տան բնակիչ Մելս Արմենի Մկրտչյանի դիմումը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 1 շենքի թիվ 33 բնակարանը նվիրատվությամբ իրեն և ընտանիքի անդամներին տրամադրելու մասին և Էջմիածնի համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Էջմիածին համայնքի սեփականություն համարվող Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փողոցի թիվ 1 շենքի թիվ 33 բնակարան հասցեում գտնվող 16,9 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, անհատույց, սեփականության իրավունքով, նվիրատվության միջոցով օտարել Մելս Արմենի Մկրտչյանին, ծնված 05.04.1991թ., անձնագիր AP0512764, տրված 25.08.2016թ. 011-ից։
2. Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործամ բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և նվիրառուների միջև կնքվելիք անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիրը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: