Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 90

Ավելացվել է: 6-08-2019, 11:44 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 98 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի «ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՈՒՍՈՒԲ ԲԵԿ ԹԵՄՈՒՐՅԱՆՑ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 հուլիսի 2019թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի III բաժնի 13-րդ մասի պահանջները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Էջմիածին համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 9-ի «Էջմիածին քաղաքի Ուսուբ Բեկ Թեմուրյանց փողոցն անվանափոխելու մասին» թիվ 74 որոշման մեջ կատարել լրացում.
Որոշման առաջին կետի << «Մայիսյան» փողոցի >> բառերից հետո լրացնել՝ <<, իսկ Ուսուբ Բեկ Թեմուրյանց փողոց թիվ 1 փակուղին՝ Մայիսյան փողոց թիվ 1 փակուղով>> բառերով:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխության հետ և կատարել անվանատախտակների պատրաստման և տեղադրման աշխատանքներ:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին՝ կատարելու անվանատախտակների պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացված ակտերի:
4. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար
5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ՀՀ Աարմավիրի մարզային ստորաբաժանմանը և Էջմիածնի համայնքապետարանի ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանմանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: