Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 9

Ավելացվել է: 22-01-2020, 15:37 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 78 |
ՀՈՂԱՄԱՍՆ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 հունվարի 2020թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 01.06.2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. ՀՀ Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի աջակողմյան մասում գտնվող 04-002-0316-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0,0788հա մակերեսով, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն հաշվառված, որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր չունեցող հողամասը ճանաչել Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: