Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 10

Ավելացվել է: 22-01-2020, 15:38 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 83 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 հունվարի 2020թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ հոդվածի, 57-րդ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները և «Խելացի կանգառ 1» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Հովհաննսիյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով 10 /տաս/ տարի ժամկետով «Խելացի կանգառ 1» ՍՊԸ-ին /կառուցապատող/ օգտագործման տրամադրել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող
• Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի փող., թիվ 75/3 հասցեում գտնվող 0,0014հա մակերեսով բնակավայրերի նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 04-002-0084-0054/,
• Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի փող., թիվ 48/38 հասցեում գտնվող 0,0013հա մակերեսով բնակավայրերի նպատակային ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 04-002-1362-0002/,
• Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի փող., թիվ 6/49 հասցեում գտնվող 0,0015հա մակերեսով բնակավայրերի նպատակային ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 04-002-0903-0437/,
խելացի կանգառներ տեղադրելու նպատակովմար:
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար 2 000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
3. Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: