Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՆԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ավելացվել է: 4-09-2013, 11:42 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԱՆԱՆՅԱՆՆԵՐԻ  ԸՆՏԱՆԻՔԻՆ
Սրտի անհուն կսկիծով լսեցինք անվանի գրող, հրապարակախոս, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի անժամանակ մահը գուժող դաժան բոթը:
Մենք Լևոն Անանյանին գիտենք ոչ միայն որպես շնորհաշատ գրողի ու հրապարակախոսի, այլև գրական աշխատանքների հմուտ կազմակերպչի: Դրա ակնառու վկայությունն է այն, որ բոլորովին վերջերս նա երրորդ անգամ վերընտրվեց ՀԳՄ նախագահի պատասխանատու պաշտոնում: Շատերիս է հայտնի նաև նրա գրահրատարակչական, խմբագրական, թարգմանչական բեղմնավոր գործունեությունը: Ցավոք, անվանի մտավորականի շատ մտահղացումներ անկատար մնացին …
Այս վշտալի պահին Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի, քաղաքի ողջ գրասեր հասարակայնության և իմ անունից խորին վշտակցությունս եմ հայտնում Անանյանների ընտանիքին, բոլոր մերձավորներին, հարազատներին, գրողի գրչակից ընկերներին՝ մաղթելով տոկունություն ու համբերություն:
Սիրելի մտավորականի ու քաղաքացու հիշատակը թող օրհնությամբ լինի:

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: