Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԸՆԴՈւՆԵԼՈՒԹՅՈւՆ ԷՐ

Ավելացվել է: 9-09-2013, 07:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆԿԱՐՉԱԿԱՆ  ԴՊՐՈՑՈՒՄ  ԸՆԴՈւՆԵԼՈՒԹՅՈւՆ  ԷՐ
Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցում ընդունելության քննություններ էին: 6-12 տարեկան մոտ 78 երեխա հանձնում էր քննությունը. նկարելու էին ազատ ոճով:
Նկարչական դպրոցը վերջին տարիներին սաների պակաս չի ունենում, որին նպաստում է նաեւ քաղաքապետարանի նախասրահում անցկացվող ամենամսյա ցուցադրությունը: Ինչպես գիտենք` այստեղ ցուցադրվում են էջմիածնեցի նկարիչների, հայտնի եւ լայն հանրությանն անծանոթ հեղինակների ստեղծագործությունները:
Նկարչական դպրոցում ուսանող երեխաների աշխատանքները եւս ցուցադրվում են քաղաքապետարանի նախասրահում: Նրանց աշխատանքները ներկայացվում են նաեւ տարբեր ցուցահանդեսների, միջազգային եւ տեղական մրցույթների. ցուցաբերած արդյունքներն էլ գոհացնող են:
Դպրոցը տարիներ շարունակ ուներ գույքային խնդիրներ, սակայն քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգադրությամբ համապատասխան քանակի մոլբերտներ են հատկացվել նկարչականին: Այսօր միայն շենքային պայմանները չեն բավարարում երեխաների քանակին, սակայն քաղաքապետի նախաձեռնությամբ առաջիկայում լուծում կտրվի նաեւ այս հարցին. նախատեսված է ընդլայնել դպրոցի տարածքը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: