Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ

Ավելացվել է: 13-09-2013, 12:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՊԱՐԳԵՎՆԵՐԻ  ԱՐԺԱՆԱՑԱՆ  ՄԱՐԶԻԿՆԵՐՆ  ՈՒ  ՄԱՐԶԻՉՆԵՐԸ
<<Զվարթնոց>> օդանավակայանում աշխույժ եռուզեռ էր: Լատվիայից վերադառնում էր Եվրոպայում ծանրամարտի պատանեկան առաջնությանը մասնակցող Հայաստանի պատանիների թիմը: Մեր թիմի մարզիկները մրցապայքարում նվաճել էին ընդհանուր առմամբ 22 մեդալ՝ ոսկե, արծաթե, բրոնզե: Մինչեւ 17 տարեկանների թիմը Եվրոպայի թիմային պայքարում արժանացել էր առաջին մրցանակին: Մրցապայքարում ակտիվ եւ արդյունավետ արդյունքներ է ցուցաբերել նաեւ էջմիածնեցի ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը: Վերջինս ցուցաբերելով լավագույն արդյունքներ, արժանացել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտական ուշադրության է արժանացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: Հերթական հանդիպումն էր այն մարզիկների ու մարզիչների հետ, ովքեր վերջին ամիսներին Հայաստանում, Եվրոպայում եւ աշխարհում մասնակցելով տարբեր մրցաշարերի, արժանացել էին լավագույն տիտղոսներին: Քաղաքապետի որոշմամբ պատվոգրեր եւ դրամական խրախուսանքներ շնորհվեցին մարզիկներին ու մարզիչներին. մարզիկներին քաղաքապետը մաղթեց նորանոր բարձր պարգեւներ:
Վերջին տարիներին էջմիածնեցի մարզիկները նվաճում են մեծ հաղթանակներ: Տարբեր մարզաձեւերում թե աշխարհի, թե Եվրոպայի եւ թե Հայաստանի չեմպիոններ, մասնակիցներ ունի քաղաքը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: