Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Ավելացվել է: 17-09-2013, 11:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Էջմիածնում՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ, արդեն մի քանի տարի է անցկացվում է ազգային մարզաձեւերի ամենամյա փառատոնը: Փառատոնին մասնակցում են մարզադպրոցի սաները, Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնները: Մարզիկները ցուցադրական ելույթներով հանդես են գալիս տարբեր մարզաձեւերով, սակայն ինչ ազգային մարզաձեւերի փառատոն առանց ազգային քոչարիի.
Միջոցառման շրջանակներում կազմակերպիչները փորձում են ընդգրկել բոլոր մարզաձեւերը. նաեւ հին ու մոռացված մարզաձեւերն են ընդգրկվում ցուցադրությանը:
Նմանատիպ միջոցառումները նպաստում են սպորտի զարգացմանը: Այսպիսի մրցույթները հնարավորություն են տալիս մարզիկներին փորձել, համեմատել ուժերը, ձեռք բերել վստահություն:
Արտերկրից ժամանած Ոսկան Գալուստյանը եւս եկել էր դիտելու մարզիկների խաղը: Նա իր ուրախությունն արտահայտեց, որ Էջմիածնում է այն օրը, երբ նման գեղեցիկ միջոցառում է կազմակերպվել եւ ողջունելի համարեց նման նախաձեռնությունը:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանավորությամբ այսպիսի միջոցառումներ հաճախ են կազմակերպվում Էջմիածնում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: