Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Ավելացվել է: 20-09-2013, 11:23 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ  ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ  ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆՆ  ԱՎԱՐՏՎԵԼ  Է
Էջմիածնի քաղաքապետարանի երաժշտական դպրոցներում 2013-2014 ուսումնական տարվա ընդունելության աննախադեպ աճ է գրանցվել: Այս օրերին երկու երաժշտական դպրոցներում ավարտվեցին ընդունելության քննությունները: Քննությունն ընթանում է ըստ սահմանված կարգի՝ կազմվում է հանձնաժողով, ապա երեխաները կատարում են իրենց պատրաստած երգը, վերարտադրում են նոտաները, ծափերը:
Մակար Եկմալյանի անվան առաջին երաժշտական դպրոց 82 աշակերտ է ընդունվել: Սա վերջին տարիների լավագույն արդյունքներից է: Տղաների եւ աղջիկների խտրականություն չկա՝ գրեթե հավասար են:
Սպիրիդոն Մելիքյանի անվան երկրորդ երաժշտական դպրոցն այս տարի 60 առաջին դասարանցի կընդունի: Այստեղ եւս դիմորդների մեծ ակտիվություն է նկատվել: Երեխաների ձգտումը ոչ միայն դաշնամուր եւ լարային գործիքներ նվագելն է, այլեւ մեծ է պահանջարկը նաեւ ժողգործիքների բաժնում:
Երաժշտական կրթություն ստանալու համար փոքրիկներն իրենք են ցանկություն հայտնել ընդունվել երաժշտական դպրոց: Ծնողները, որ անհամբերությամբ սպասում էին իրենց երեխայի առաջին դասի ավարտին, նշեցին, որ իրենց փոքրիկները հաճույքով եւ ուրախությամբ են հաճախում դպրոց, փորձում սովորել նվագել, երգել:
Երաժշտական դպրոցները վերջին տարիներին անցել են լոկալ ջեռուցման նոր համակարգի: Այստեղ նոր գործիքներ են ավելացել: Դպրոցներում ուսանող աշակերտները հաճախ մասնակցում են տարբեր միջազգային եւ տեղական մրցույթ-փառատոնների, ցուցաբերում լավագույն արդյունքներ: Այս հաստատություններում մշտական հետեւողական աշխատանք է ցուցաբերում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Իսկ նախորդ տարի առաջին երաժշտական դպրոցը հիմնանորոգվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ եւ վերահսկողությամբ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: