Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում

Հարցում

Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը

Դիտել ավելի մեծ քարտեզ

«Ազնավուր» համերգ-ներկայացումը՝ Էջմիածնի մշակույթի պալատում

Ավելացվել է: 12-03-2021, 09:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 95 |
«Ազնավուր» համերգ-ներկայացումը՝ Էջմիածնի մշակույթի պալատում
Ֆիզիկապես` Էջմիածնում, մտքով` Փարիզում ու Ազնավուրի երգերը սրտում։
Կոմիտասի անվան մշակույթի պալատում երեք դերասան ու մեկ Ջազ քառյակ երգեցին Ազնավուր, պարեցին Ազնավուր, ապրեցին ու ապրեցրին Ազնավուր՝ դահիճի մթնոլորտը լցնելով երաժտության ելեւէջներով ու ազնավուրյան հիշողություններով:
Ալլա Սահակյանը, Նարեկ Բաղդասարյանն ու Ստեփան Ղամբարյանը ներկայացրին աշխարհահռչակ շանսոնյեի կյանքի հայտնի ու անհայտ դրվագները` նորովի մոտեցմամբ եւ ջազային մշակումներով։
Դերասանները խաղում են Ազնավուր, Ռոշե, Պիաֆ ու շանսոնյեի կյանքի տարբեր խաչմերուկներում ճակատագրական դեր ունեցած մյուս անձանց, երգում են ու պարում՝ հանդիսատեսին մտովի ժամանակի ու տարածության մեջ տեղափոխելով դեպի նախորդ դարի կեսեր՝ Ֆրանսիայից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ :

Մտահղացման եւ բեմականացման հեղինակը Ալլա Սահակյանն է, ով շեշտում է, որ Ազնավուրը պայքարի ու չհանձնվելու խորհրդանիշ է, օրինակ՝ բազում անձնանց համար, որ սկսելով ոչնչից կարելի է հասնել մեծ բարձունքների ու նվաճել աշխարհը:

Ալլա Սահակյանին իր գաղափարը կյանքի կոչելու հարցում հարցում աջակցել է ամուսինը՝ Հանրառչակ ջազմեն Գարի Քյոսայանն, ով անձամբ Ազնավուրին հանդեպելու եւ նվագակցելու մի քանի առիթ է ունեցել:
Երկու գործողությամբ ներկայացման բեմադրության հեղինակը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է:
Պարերը բեմադրել է Ինեսա Արզաքանցյանը:
Հանդիսատեսի հիացական հայացքները՝ ուղղված դերասաններին ու երաժիշտներին՝ յուրահատուկուկ շնորհակալություն էին՝ ընձեռնված հնարավորության եւ պատճառած բավականության համար:
Համերգ – ներկայացումը վերջացավ, իսկ տպավորությունները դեռ երկար կմնան ներկաների սրտում:

Ավելացնել մեկնաբանություն

Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: