Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ Եւ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՆՐԻ ՌԵՆՈՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ

Ավելացվել է: 24-03-2012, 11:29 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ Եւ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՆՐԻ ՌԵՆՈՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն պաշտոնական այցերը Ֆրանսիայի քաղաքների հետ քույրացած Հայաստանի քաղաքներ` սկսեց Էջմիածնից: Էջմիածինը Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի հետ բարեկամության պայմանագիր կնքել է դեռեւս 1989թվականից:
Դեսպան Անրի Ռենոն Էջմիածնի քաղաքապետի հետ շրջեց քաղաքի տեսարժան վայրերով: Լինելով Էջմիածնի պատմազգագրական թանգարանում` նա հիացմունք արտահայտեց քաղաքի վերաբերյալ եւ շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Դեսպանը նշեց, որ Էջմիածինը Հայաստանի գեղեցկագույն մայրաքաղաքներից մեկն է: Կարեւորվեց նաեւ փաստը, որ այստեղ է նաեւ Մայր Աթոռը:
Էջմիածնի եւ Իսի Լե Մուլինոյի համագործակցության շնորհիվ Էջմիածնում բազում ծրագրեր են իրականացվել Ֆրանսիայի հովանավորությամբ: Ֆրանսիայի դեսպանը եղավ նաեւ բոլոր այն տարածքներում, որտեղ երկու քաղաքների համատեղ ուժերով իրականացվել են բազում ծրագրեր: Այս երկու քաղաքների քաղաքապետարանների համաձայնությամբ եւ ֆինանասվորմամբ է գործում հայ-ֆրանսիական ֆրանսախոսների մշակութային` SPFA կենտրոնը: Ակումբը գործում է արդեն 6 տարի եւ այստեղ բոլորովին անվճար ուսանում են 36 աշակերտ: Այս համագործակցության շնորհիվ հաճախ փորձի փոխանակում է լինում, որի արդյունքում Հայաստանից Ֆրանսիա եւ Ֆրանսիայից Հայաստան են այցելում աշակերտները, ժամանակավոր բնակություն հաստատելով այդ ակումբների աշակերտների ընտանիքներում: Էջմիածնում Իսի լե Մուլինոյի հետ բարեկամության մեծ ձեռքբերումներից է նաեւ թիվ 16 նախակրթարանի տանիքի եւ խմբասենյակների վերանորոգումը: Երկու քաղաքների համատեղ ֆինանսավորման արդյունքում նախակրթարանն այսօր արդեն նորովի կդիմավորի իր սաներին: Դեսպանը գոհունակություն հայտնեց
վերանորոգման համար եւ նկատեց, որ մեծ սեր է ներդրված այս աշխատանքում, որն ապացույց է այն բանի, որ Հայաստանում երեխաներին սիրում են: Ֆրանսիայի հետ համագործակցության շնորհիվ է նաեւ Էջմիածնում 2007 թվականից գործում <<Բարձունք 5165>> ֆրանսահայ բարեգործական ատամնաբուժարանը, որտեղ Էջմիածին քաղաքի եւ հարակից գյուղերի համայնքների սոցիալապես անապահովների, զոհված ազատամարտիկների, վետերանների, միակողմանի ծնողազուրկ ընտանիքների երեխաների եւ այլ ընտանիքների անդամները ստանում են անվճար բուժօգնություն: Այստեղ 6-16 տարեկան լեզվի արատ ունեցող երեխաները եւս անվճար օգտվում են թե ստամատոլոգի եւ թե լոգոպետի ծառայությունից:
Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առեւտրի զարգացման համար եւս քայլեր են ձեռնարկվում. ընդամենը 2 օր առաջ Ֆրանսիայի կառավարությունում Հայաստանի հետ առեւտրական կապերն աշխուժացնելու միջոցառումների համալիր ծրագիր է ընդունվել:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ Էջմիածնի դպրոցներում արդեն աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման լինգոֆոնային դասասենյակ ստեղծելու համար, որպեսզի ուսուցումը առավել հեշտ եւ դյուրին լինի: Դեսպանը խոստացավ կրկին այցելել հոգեւոր մայրաքաղաք` Ֆրանսիայի քույր քաղաքի պատվիրակության այցի ժամանակ:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: