Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ

Ավելացվել է: 25-12-2013, 15:48 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ
Էջմիածնի քաղաքապետարանը հնարավորությունների սահմաններում սոցիալապես անապահով խավերին աջակցելու պարտավորություն է ստանձնել: Իհարկե, յուրաքանչյուր դիմումատուի խնդրանքն ուսումնասիրվում է մասնագիտական խմբի կողմից, որպեսզի օգնությունն հասցվի իսկապես կարիքավորներին: Սոցիալական օժանդակության հիմնական բաղադրիչներից է կազմում վառելափայտի տրամադրումն անապահով ընտանիքներին: Ընդ որում` քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակիցներն իրենք են փայտը հասցնում հասցեատերերին եւ անգամ կոտրատում, մանրում այն:Անապահովներին վառելափայտի հատկացումը շարունակական պրոցես է: Այն սկսվել է դեռ հոկտեմբերից, որպեսզի ձմռան շեմին մարդիկ ապահովված լինեն վառելիքի որոշակի պաշարով: Դիմումների ընդունումն էլ դեռ շարունակվում է: Քաղաքապետարանը ցախի որոշակի քանակություն էլ պահեստավորում է այն դեպքերի համար, երբ հանկարծ այս կամ այն տեխնիկական պատճառներով որոշ կարիքավորներ ուշ դիմած լինեն:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: