Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԾԵՐԵՐԻՆ ԵՒ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

Ավելացվել է: 30-12-2013, 13:52 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ  ԾԵՐԵՐԻՆ ԵՒ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գործունեության անքակտելի բաղադրիչն է կազմում բարեգործությունը: Բնականաբար, Ամանորի նախաշեմին էլ նման առիթներն անպակաս են: Ահա խնդրեմ: Դեկտեմբերի 30-ին քաղաքապետը նվերներով այցելեց Մարի Իզմիրլյանի անվան հատուկ տիպի մանկատուն եւ Էջմիածնի Արագած բնակելի զանգվածի ծերերի տուն: Մանկատան երեխաների համար քաղաքապետը պատրաստել էր նաեւ ուրախ համերգային ծրագիր` Էջմիածնի քաղաքապետարանի «Վաղարշապատ» երգի, պարի թատրոնի սաների մասնակցությամբ, իսկ նվերները մանուկներին բաժանեցին քաղաքապետի հրավիրած Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Ինչ վերաբերում է ծերերին, ապա Կարեն Գրիգորյանը նրանց համար մշտապես էլ սպասված հյուր է: Քաղաքապետարանը ծերերին մշտապես ապահովում է սնունդով; Քաղաքապետը ծերերին նվերներ է մատուցում յուրաքանչյուր տոնի առթիվ: Ահա, Ամանորի նախաշեմին եւս ծերերը քաղաքապետից ստացան ինչպես սննդամթերք, այնպես էլ դրամական օգնություն:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: