Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՁՆԱՀԵՌԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈւՄ ԵՆ ՎԱՂ ԱՌԱՎՈՏԻՑ

Ավելացվել է: 14-01-2014, 17:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՁՆԱՀԵՌԱՑՄԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ  ԻՐԱԿԱՆԱՑՎՈւՄ  ԵՆ  ՎԱՂ  ԱՌԱՎՈՏԻՑ
Անսպասելի ձյան առատ տեղումներն անակնկալի բերեցին էջմիածնեցիներին, սակայն քաղաքային իշխանությունները պատրաստ էին դիմակայելու եւ մաքուր պահելու սիրելի քաղաքի փողոցներն ու մայթերը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ, վաղ առավոտից մայթերը, փողոցները մաքրող մեքենաները գործի են դրվել: Մաքրվում են քաղաքի կենտրոնական փողոցներից մինչեւ ծայրամասերն ընկած հատվածները: Բնակիչները, վարորդները փաստում են. «ականատես ենք այն աշխատանքին, որ տարվում է վաղ առավոտից»:
«Նման առատ ձյունն անհնար է մեկ ժամում մաքրել, կաշխատենք այնքան ժամանակ, մինչեւ որ բոլոր մայթերթն ու փողոցները մաքուր կլինեն»,-վստահեցնում է քաղաքապետարանը:
Տեսնելով քաղաքային իշխանությունների հոգատար վերաբերմունքն ու ջանք ու եռանդ չխնայելը, մաքրման աշխատանքներին էին միացել նաեւ բնակիչներն ու հիմնարկ ձեռնարկությունների, խանութների, կրթական, մշակութային օջախների աշխատակիցները:
Մերկասառույցի առաջացմանը խոչընդոտելու համար ճանապարհներին, անհրաժեշտության դեպքում նաեւ աղ եւ ավազ կարվի:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: