Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԷԻՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 12-02-2014, 14:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1118 |
ԻՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆՇՈՒՄ  ԷԻՆ  ԻՍԼԱՄԱԿԱՆ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ  35-ԱՄՅԱԿԸ
Փետրվարի 10-ին Իրանում նշում էին Իսլամական Հեղափոխության 35-ամյակը: Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ տոնով ու բազմաբնույթ միջոցառումներով է նշում միապետության վերացման օրը: Տոնական օրվա առթիվ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւս շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը մի շարք միջոցառումներ է իրականացնում: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի բարձր հովանու ներքո միջոցառումներ անցկացվեցին նաեւ Էջմիածնում: Իրանի Իսլամական Հանրապետության «Այենե» իրանական ժողգործիքների անսամբլի սաները գեղեցիկ համերգային ծրագրով ներկայացան էջմիածնեցի հանդիսատեսի առջեւ: Դեսպանատան ներկայացուցիչը խորին շնորհակալություն հայտնեց Էջմիածնին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին արդյունավետ համագործակցության համար:
Իրանի եւ Հայաստանի ժողովրդների համագործակցությունը դարերի պատմություն ունի: Երկու հարեւան պետությունները մինչ օրս համագործակցության տարբեր եզրեր են գտնում, եւ ինչպես քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էր նշել իր ուղերձում , «հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը վերջին տասնամյակներում նոր բովանդակություն են ստանում եւ ավելի ամրապնդվում, մի հանգամանք, որ բխում է երկու հարեւան պետությունների շահերից»:



Գրել է: Սամվել Հայկաշենցի 22 февраля 2014 10:52 | Խումբ Гости
Իրանի ժողովուրդը 35 տարի առաջ հիշեց, որ ինքը կայսերական ժողովուրդ է ու գիտակցեց հիմնավորապես, թե ինչ բան է ազգային շահն ու միասնական ազգային նպատակը: Արաբների բերած կրոնը, որը իրանական աշխարհում ապրեց մի ողբերգական էվոլյուցիա,ձևափոխվեց ու վերածվեց ազգային գաղափարախոսության, ու այսօր միավորելով իրանական ժողովրդին, հնարավորություն է տալիս հաջողությամբ դիմագրավել անգլոսաքսերի ագրեսիվ քաղաքականությանը, որոնք Իրանի տարածքն ու հարստությունը դիտարկում են որպես իրենց ժառանգական կալվածքը: Հաղորդում եմ իրանի ժողովրդին իմ համերաշխությունն ու նվիրում եմ նրան մի բանաստեղծություն, որը գրել եմ Իրանի Իսլամական Հանրապետության գերբի ու դրոշի պատմությունն ուսումնասիրելուց հետո: Եվ այսպես.

Ասում են թե հերոսների գերեզմանին Իրանի
Ամեն գարուն կարմիր կրծքով վարդակակաչն է ծաղկում,
Ասում են թե ոգիներին մարտիրոսված քաջերի
Կյուրոս արքան Պարսից հողին ժամապահներ է կարգում:

Ու կանգնած են ժամանակի սլաքներին հանդիման
Քաջակորով ու զինավառ փահլևաններն Իրանի,
Կանգնած են գոռ ու անվեհեր Ռոստամի պես դիցական,
Որ Շիրազի վարդի նման ծաղկի երկիրն հայրենի:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: