Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄՈՄԱՎԱՌՈւԹՅՈւՆ Ի ՀԻՇԱՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

Ավելացվել է: 23-04-2014, 17:17 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՄՈՄԱՎԱՌՈւԹՅՈւՆ  Ի  ՀԻՇԱՏԱԿ  ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ  ԶՈՀԵՐԻ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, քաղաքապետարանին կից գործող ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տարիներ շարունակ ապրիլի 23-ի ուշ երեկոյան քաղաքում անցկացվում է ջահերով երթ: Երթին մասնակցում են ուսանողներ, դպրոցականներ, ԵԿՄ երիտասարդ եւ պատանի անդամներ, քաղաքացիներ: Շատ բնակիչներ նաեւ մոմեր են վառում իրենց պատշգամբներում: Երթի մասնակիցները քաղաքի մուտքի մոտից հասնում են մինչեւ Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակ, որտեղ վառվող ջահերով գրված է «1915 Ապրիլ 24» տողերը: Երթի մասնակիցները տարբեր վանկարկումներով հայոց պահանջատիրության ձայնն են բարձրացնում: Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 99 տարին: 100-ամյակին ընդառաջ մեր ձայնն ավելի հասանելի պետք է լինի: Երթի մասնակիցների կողքին միշտ կանգնած է նաեւ Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: