Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՂՄԿՈւՄ Է ԱՆՑՅԱԼԸ, ՊԱՀԱՆՋՈւՄ Է ՆԵՐԿԱՆ

Ավելացվել է: 25-04-2014, 11:14 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԱՂՄԿՈւՄ  Է  ԱՆՑՅԱԼԸ,  ՊԱՀԱՆՋՈւՄ  Է  ՆԵՐԿԱՆ
Ապրիլի 24-ը աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայի համար սգո օր է: Միլիոն ու կես անմեղ զոհերի համար արդեն 99 տարի է սգում է հայը: Էջմիածնեցին եւս տարբեր ակցիաներով, միջոցառումներով փորձում է բողոքի ձայնը բարձրացնել: Սպիրիդոն Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը ապրիլի 23-ին կազմակերպել էր համերգ: Հնչում էին հայկական այն ստեղծագործությունները, որոնցում թախիծ կար` կարոտ: Դպրոցի սաները տարբեր համերգների են մասնակցում, սակայն այս անգամ երեխաներն ավելի պահանջկոտ էին, կատարում էին ստեղծագործություններն անթերի:
Ապրիլի 23-ի ուշ երեկոյան արդեն մեկնարկում է ջահերով երթը:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, քաղաքապետարանին կից գործող ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տարիներ շարունակ ուշ երեկոյան քաղաքում անցկացվում է ջահերով երթ: Երթին մասնակցում են ուսանողներ, դպրոցականներ, ԵԿՄ երիտասարդ եւ պատանի անդամներ, քաղաքացիներ: Շատ բնակիչներ նաեւ մոմեր են վառում իրենց պատշգամբներում: Երթի մասնակիցները քաղաքի մուտքի մոտից հասնում են մինչեւ Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակ, որտեղ վառվող ջահերով գրված է «1915 Եղեռն 99» տողերը: Երթի մասնակիցները տարբեր վանկարկումներով հայոց պահանջատիրության ձայնն են բարձրացնում: Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 99 տարին: 100-ամյակին ընդառաջ մեր ձայնն ավելի հասանելի պետք է լինի: Երթի մասնակիցների կողքին միշտ կանգնած է նաեւ Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը:
Ապրիլի 24-ին Էջմիածնեցին ծաղիկ է խոնարհում Եղեռնի անմեղ զոհ դարձած Կոմիտասի հուշարձանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանգնեցված խաչքարի առջեւ: Ապա քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի ղեկավար Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, հիմնարկ- ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, բուժհաստատությունների աշխատակիցները ճանապարհ են բռնում Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ անմար կրակի հուշակոթողի մոտ տարիներ շարունակ ծաղիկներ են խոնարհում բազմահազար մարդիկ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: