Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ

Ավելացվել է: 25-04-2014, 11:12 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ  ԲԱՑ  ԴԱՍ
Ապրիլի 23-ին լրանում է անգլիացի նշանավոր բանաստեղծ եւ թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակը: Դպրոցական ծրագրով աշակերտներն ուսումնասիրում են Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունը: Էջմիածնի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 12 դպրոցում բաց դաս-քաննարկում էր: Բաց դասի ժամանակ հրավիրված էին ՀՀ վաստակավոր դերասաններ, թատերագետներ, նաեւ դպրոցական գրականության գրիքի հեղինակ Դավիթ Գասպարյանը: 9-րդ դասարանի աշակերտները կարդացել էին Շեքսպիրի գրեթե բոլոր առավել տարածում գտած ստեղծագործությունները, այցելել էին տարբեր ներկայացումների, ինչի արդյունքում էլ կարողացան իրենց մեկնաբանություններով վերլուծել մեծն թատերագետի ստեղծագործությունները: «Այս դասից շատ բան ենք սովորել»,- ասում էին աշակերտները:
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին կարեւորում է նման դասընթացները: Քննարկման ժամանակ աշակերտների, ուսուցչի եւ ներկաների միջեւ երկխոսություն էր ծավալվել. հարցեր տալիս էին թե′ երեխաները, թե′ հյուրերը:
Ներկաները վերհիշեցին հետաքրքիր պատմություններ Շեքսպիրի ստեղծագործությունների բեմադրման ընթացքից, երեխաներն էլ կարողացան ավելին իմանալ:
Դասն ընդմիջվում էր ֆիլմերի, ձայնագրությունների ունկնդրմամբ, դասասենյակում Շեքսպիրի թեւավոր խոսքերն էին տարբեր ստեղծագործություններից:



Գրել է: Արմինե 27 апреля 2014 05:38 | Խումբ Гости
Սա մեր դպրոցն է և ես նույնպես ներկա եմ եղել

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: