Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 29-04-2014, 07:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆՇՎԵՑ  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ  150-ԱՄՅԱԿԸ
Հայ դասական գրականության հիմնադիրներից մեկի՝ Էջմիածնեցի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի, ծննդյան 150-ամյակը նշվեց բանաստեղծի տանը: Գրողի տան բակում Եղիշե Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցի սաների աշխատանքներն էին ցուցադրված, միջոցառմանը մասնակցում էին «Մեր տուն» հ/կ-ի սաները, Գրիգոր Լուսավորիչ համալսարանի, դպրոցների աշակերտներն ու ուսանողները, երաժշտական դպրոցի սաներն ու «Գոհար» անսամբլի մեներգիչը: Միջոցառման ժամանակ կենսագրական տվյալների ներկայացումից բացի եղան նաեւ երաժշտական կատարումներ, ասմունք:
Միջոցառմանը ներկա էր Հովհաննիսյանի ազգականուհին` քրոջ թոռը, ով շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ում անմիջական միջամտությամբ փլուզման հասած բանաստեղծի տունն ամբողջովին հիմնանորոգվել է:
Հովհաննիսյանը բյուրեղային պարզության է հասցրել հայ նոր պոեզիան, հարստացրել է հայ գրական լեզուն: Նա բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների: Տիրապետել է մի քանի լեզվի, սակայն ռուսերենի իմացությունն անհամեմատելի է եղել: Այս տարին հոբելյանական է բանաստեղծի համար: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանավորությամբ միջոցառման վերջում, ծննդյան տարեդարձի առթիվ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի աշխատակիցները, միջոցառման ներկաները այցելեցին ՀՀ Կոմիտասի անվան պանթեոն`գրողի շիրմին: Այստեղ հոգեհանգստյան կարգ մատուցվեց, ներկաները ասմունքեցին բանաստեղծի ստեղծագործություններից, ծաղիկ խոնարհեցին շիրիմի առջեւ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: