Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՎՏՈՇՔԵՐԹ

Ավելացվել է: 30-04-2014, 11:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՎՏՈՇՔԵՐԹ
Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին նվիրված ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել վանաձորցի Արմեն Բոշյանը: Անցկացվեց ավտոարշավ, որն անցավ ողջ Հանրապետության տարածքում տեղակայված Մեծ հաղթանակին նվիրված հուշարձաններով, ծաղկեպսակներ տեղադրվեցին անմար կրակ-հուշարձաններին:
Էջմիածնում խաղաղությանն ու պաշտպանությանը նվիրված այս երթին գործուն աջակցություն ցուցաբերեց քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիսվոր միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ եւ ավտոերթի մասնակիցներին, Մեծ հայրենականի վետերաններին քաղաքապետի անունից ողջունեց խորհրդական Սիրեն Եղիազարյանը:
Միջոցառման ժամանակ խոսք ասաց նաեւ պատերազմի եւ աշխատանքի վետերանների Էջմիածնի խորհրդի նախագահ Պավել Աղաջանյանը:
Ավտոարշավի առաջնորդ Արմեն Բոշյանը ներկայացրեց, որ Էջմիածնում իրենք երկու նպատակով են՝ նախ խոնարհվելու Մեծ հայրենականի զոհերի պատվին կառուցված անմար կրակի առջեւ, եւ երկրորդ՝ ստանալու Մայր աթոռի օրհնությունը:
Խոսքի ավարտին պարոն Բոշյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին՝ իրենց նախաձեռնությանն ըստ ամենայնի աջակցելու համար:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: