Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 7-05-2014, 14:53 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
13-ամյա Եկատերինա Գյոզալյանը Էջմիածնի երաժշտական դպրոցի սան է, ջութակահար: Շնորհալի երեխա է, սակայն, ցավալիորեն ձեռք է բերել ծանր հիվանդություն: Եկատերինան երիկամների խնդիր ունի եւ շաբաթական երեք անգամ հոմոդիալեզի է ենթարկվում: Շնորհալի փոքրիկին օգնելու առաջին նախաձեռնողը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եղավ: Քաղաքապետը նախ 150 000 դրամ օգնություն ցուցաբերեց երեխային, իսկ հետո հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով: Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում քաղաքի երկու երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ կազմակերպվեց բարեգործական համերգ: Համերգի ողջ հասույթը՝ 344.000 դրամ, փոխանցվեց շնորհալի երեխայի բուժման հիմնադրամին: Համերգին զուգահեռ էլ հանգանակություն կատարվեց, որի ողջ հասույթը՝ 272.000 դրամ եւս փոխանցվում է Եկատերինա Գյոզալյանի աջակցությանը: Սակայն երեխայի լիարժեք ապաքինման համար կա նաեւ արտերկրում բուժման անհրաժեշտություն: Շնորհիվ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անհրաժեշտ գումարն արտերկրում բուժվելու համար արդեն հավաքագրվել է: Երեխայի մայրը հուզված էր եւ նկատեց. <<բառեր չեմ գտնում բառարանում, որ հայտնեմ իմ խորին շնորհակալությունը>>:
Փոքրիկին օգնության ձեռք է մեկնել նաեւ ուսանողական խորհուրդը: Քաղաքապետին կից գործող կառույցի անդամները սոցիալական ցանցերով եւ այլ միջոցներով տարածում են Եկատերինային աջակցելու հայտարարությունը: Այսքանով ակցիաները չեն ավարտվում: Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ կայանացավ նաեւ նկարների ցուցահանդես վաճառք: Ցուցահանդես վաճառքին մասնակցում էին Էջմիածնի արվեստագետները, Եղիշե Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցի սաները, վաճառքի էր դրվել նաեւ Եկատերինայի պապիկի ստեղծագործությունները: Գործարարներ, անհատներ, մշակույթի ներկայացուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ գնեցին ցուցահանդեսի նկարներից: Երկու նկար էլ գնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Վերջինս աղջկա ընտանիքին մաղթեց, որ ոչնչի մասին չմտածեն, միայն հիշեն, որ արտերկրում բուժվլուց հետո Եկատիրինան կրկին ձեռքն է վերցնելու ջութակը ու բարձր է պահելու հայի՝ էջմիածնեցու պատիվը:
Այսպիսով նկարների ցուցահանդես վաճառքից հավաքվեց 8300 դոլար եւ 1.209.000 դրամ գումար: Այդ թվում Կովկաս համալիրի տնօրեն Վահե Բադալյանը 5000 դոլար նվիրաբերեց ընտանիքին. նկարը որպես հուշ վերցրեց:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ ցուցահանդես վաճառքին ակտիվ մասնակցելու համար բոլոր գնորդներն ու առհասարակ ընտանիքին աջակցություն ցուցաբերած մարդիկ արժանացան շնորհակալագրերի:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: