Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈւՄ

Ավելացվել է: 21-05-2014, 11:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  ԷՋՄԻԱԾՆՈւՄ
Էջմիածնում մեկնարկել են գարնանային բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգադրությամբ եւ վերահսկողությամբ քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցներն սկսել են հետեւողական աշխատանքներ իրականացնել: Մշակվում է հողը ծաղկասածիլների տեղադրման համար, սիզամարգերը, էտում են ծառերն ու սպիտակեցնում ծառերի բները: Առաջիկայում քաղաքում նոր առուներ կլինեն, ոռոգման համակարգերը ամբողջությամբ նորացվել են, որն էլ ավելի արդյունավետ որակ է ապահովում: Գարնան զարթոնքի հետ պետք է գեղեցիկ լինի նաեւ Էջմիածինը. այս կարգախոսով այստեղ ամենօրյա հետեւողական աշխատանք է իրականացվում, որի արդյունքում շուտով քաղաքն ամբողջությամբ կլցվի գարնանային ծաղիկների բույրով: Քաղաքապետի կարգադրությունն է`բարեկարգման, վերանորոգման, կանաչապատման աշխատանքներ Էջմիածնում կատարել ամեն օր: Դրա վառ ապացույցը բոլորովին վերջերս ձեռքբերված ժամանակակից ունիվերսալ` ձյուն մաքրող, խոտհնձիչ մեքենան է: Այն հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ աշխատել:
Էջմիածնում ժամանակ առ ժամանակ նաեւ մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում, որի արդյունքում քաղաքում ավելանում են լավագույն հանգստի, ժամանցի վայրերը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: