Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 28-05-2014, 05:58 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 28-ը մեր ազգի պատմության ամենալուսավոր կետերից է: 1918 թ. մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը, մարտնչելով թվակազմով բազմապատիկ անգամ գերազանցող թուրքական զորքերի դեմ, Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում ապացուցեց լինելիության իրավունքը:
Վեցդարյա դադարից հետո մեր ազգը կարողացավ ստեղծել պետություն` վճռականորեն հասկացնելով աշխարհին, որ անկարելի է կոտրել հայի միասնական կամքը, անհնար է հաղթել հայությանը, երբ մենք համախմբված ենք եւ միասնական:
Հայաստանի առաջին Հանրապետության հիմնումը հետագա հաղթանակների, նվաճումների երաշխիք էր: Եվ հենց 1918-ի մայիսյան հաղթանակների ոգին էր, որ ուժ տվեց հայ ազգին հաղթելու նաեւ Արցախյան ազատամարտում եւ խաղաղություն պարտադրելու մեզ պատերազմ պարտադրած արյունարբու ոսոխին:
Շնորհավորում եմ էջմիածնեցիներին եւ ողջ հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ` մաղթելով ուշադիր սերտել մայիսյան հերոսամարտերի դասերը: Վստահ եղեք, որ միասնաբար նման դիրքորոշում ունենալու դեպքում մենք նորանոր նվաճումներ ենք ունենալու: Մեր ժողովուրդն իրավունք ունի ապրել լավ Հայաստանում` ազատ, անկախ, արդար: Վստահեցնում եմ` համատեղ ջանքերով կերտելու ենք մեր երազանքների Էջմիածինը, Շուշին, Ապարանը, Իջեւանը... Կերտելու ենք մեր երազանքների Հայաստանը:

Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: