Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԵՎՐԱՄԻՈւԹՅԱՆ ՇՐՋԻԿ ԱՎՏՈԲՈւՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ

Ավելացվել է: 30-05-2014, 07:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1087 |
ԵՎՐԱՄԻՈւԹՅԱՆ ՇՐՋԻԿ ԱՎՏՈԲՈւՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ
ԵՄ կենտորնը Եվրոպայի օրերի շրջանակում «Եվրամիության շրջիկ ավտոբուսով» Էջմիածինում էր: Դեռեւս ամիսներ առաջ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալիստեն մտադրություն էր հայտնել Էջմիածնում եւս անցկացնել փառատոն: Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են մի քանի օր տեւող տեղեկատվական իրադարձություններ, որոնց ընթացքում ներկայացվում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը:
Ազգային երգ ու պարով հյուրերին դիմավորեցին էջմիածնեցիները. օրվա կարգախոսը «միասնությունը բազմազանության մեջ է» խորագիրն էր: Միջոցառումների մեկնարկը տրվեց քաղաքապետարանի դահլիճում Հայաստանի, Էջմիածնի եւ Եվրամիության օրհներգների հնչյունների ներքո: Ելույթի խոսքով հանդես եկան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ-ում Էստոնիայի փոխդեսպանը, ԵՄ կենտրոնի ղեկավարը եւ այլոք: Բոլորն իրենց խոսքում կարեւորեցին նման համագործակցությունը:
Էջմիածնի թիվ 5 դպրոցի հետ հաջողված համագործակցության արդյունքում այստեղ տոնական միջոցառումները կազմակերպվել էին թվով 12` Երեւանի եւ մարզերի դպրոցների մասնակցությամբ:
Ամեն դպրոց ներկայացնում էր Եվրամիության անդամ պետությունների մասին տեղեկատվություն` աշակերտները պատրաստվել էին մեծ ոգեւորությամբ` երգում էին, ասմունքում:
Աշակերտները հյուրերի հետ նաեւ մուլտիպլիկացիոն ֆիլմ նկարահանեցին հաշված րոպեների ընթացքում:
Միջոցառումների վերջում դպրոցների, հյուրերի համար նախատեսված էր «սիրո ճաշկերույթ»: Այստեղ եւս աշակերտները ուրախ երգերում, ասմունքներում էին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: