Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԼՐԱՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 25-04-2012, 17:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԼՐԱՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԸ
Հայոց պահանջատիրության ձայնն ամեն տարի ապրիլի 23-ին բարձրաձայնվում է ավանդական դարձած ջահերով երթի ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ օտար ափերի հայաշատ համայնքներում:
Արդեն երեք տարի է` Էջմիածին քաղաքի երիտասարդները, քաղաքապետին կից ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, եւս քաղաքում ապրիլի 23-ին կազմակերպում են ջահերով երթ եւ մոմավառություն: Երթը մեկնարկում է քաղաքի <<մուտքից>>` երիտասարդները քայլում են Հռիփսիմե եկեղեցու մոտից մինչեւ Կոմիտասի արձան: Արձանի մոտ վառվող մոմերով պատկերված է Մասիս սարը, գրված է Հայոց ցեղասպանության տարեթիվը եւ <<Մեծ Եղեռն>> :
Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Աշխարհի բազում երկրներ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են 1915 թվականին հայերի նկատմամբ կատարված ցեղասապանությունը: Իսկ հայ ազգն էլ բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ պատրաստ է պայքարել, որպեսզի վերջնական լուծում տրվի այս հարցին: Երթի նույնիսկ ամենափոքրիկ մասնակիցներն էին բարձրաձայնում այս մասին:
Այս նախաձեռնությունը Էջմիածնի քաղաքապետարանինն է. հիմնական կազմակերպիչները քաղաքապետարանին կից գործող ուսանողական խորհրդի անդամներն են: Երթին մասնակցում են նաեւ դպրոցականներ, ուսանողներ, քաղաքացիներ:
Էջմիածնում այսքանով չսահմանափակվեցին անմեղ զոհերի հիշատակը հարգող արարողությունները:
Ապրիլի 24-ին վաղ առավոտից քաղաքի ողջ ակտիվը` քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, հիմնարկ - ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների աշխատակիցները ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնում վեր խոյացած, Եղեռնի անմեղ զոհ դարձած Կոմիտասի արձանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:
Չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և պատմության աղավաղումը: Ուստի հայ ժողովրդի միասնականությունը այսօր առավել քան անհրաժեշտ է: 97-ամյա տարելիցին ընդառաջ հայ ժողովուրդը պետք է ավելի միասնական լինի,-վստահեցնում էին երթի մասնկիցները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: