Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԵՆ

Ավելացվել է: 23-07-2014, 08:26 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1603 |
ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքը Էջմիածնի վաղեմի բարեկամն է: 20 տարուց ավել համագործակցում են երկու քաղաքները, եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվել է նաեւ SPFA ֆրանսախոսների ակումբը: Օրերս Ֆրանսիայի SPFA ակումբի անդամներն Էջմիածնում էին: Երիտասարդները հանդիպեցին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ, ծանոթացան Էջմիածնի պատմությանը: Քաղաքապետը ներկաներին հանձնելով քաղաքի խորհրդանշական նվերները` պատմեց Էջմիածնի պատմությունը, նաեւ ներկայացրեց Էջմիածնի եւ Իսի Լե Մուլինոյի արդյունավետ համագործակցությունը:
Ակումբի անդամները երկու-երեք տարին մեկ գալիս են Հայաստան, ծանոթանում մեր մշակույթին, այցելելում են Հայաստանի տեսարժան վայրերը: Ինչպես ասաց ակումբի նախագահ Ջանիկ Միսակյանը «մեր սիրտն այստեղ է` հայրենիքում` Էջմիածնում»:
Հերթական այցի ժամանակ 20 հոգանոց խմբում կար նաեւ հայ երիտասարդ, ով առաջին անգամ էր լինում հայրենիքում: Տպավորված էր. «շատ գեղեցիկ է իմ հայրենիքը»,-ասում էր Նարեկը:
Այցի ժամանակ դատարկաձեռն չեն գալիս քույր քաղաքի հյուրերը: Հերթական անգամ նրանք Էջմիածնի «Ձնծաղիկ» մանկապարտեզում էին: Երեխաների հետ տարբեր խաղեր էին կազմակերպում, երգում էին: Վերջիններս նաեւ կենցաղային իրերի տեսքով նվերներ հանձնեցին մանկապարտեզին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: