Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ավելացվել է: 3-10-2014, 14:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԸ  ՀԱՆԴԻՊԵՑ   ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 8-ին Էջմիածնը նշում է քաղաքի տոնը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Նոյյան Տապան մամուլի ակումբում ներկայացրեց քաղաքի տոնին սպասվող միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետը նշեց, որ տոնը հոկտեմբերի 8-ին նշելն ու եռօրյա տոնախմբություն անելը կապված է 405 թվականին հայոց գրերի գյուտի հետ, երբ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ձեռքին եկավ Էջմիածին, ուր վերջինիս դիմավորեցին Վռամշապուհ արքան, Սահակ Պարթեւ կաթողիկոսը: Նման թատերական շքերթ հոկտեմբերի 8-ին արդեն 6-րդ անգամ կլինի Էջմիածնում:
Բացի տոնախմբություններից, երգ ու պարից, հոկտեմբերի 8-ի կապակցությամբ քաղաքապետարանն էջմիածնեցուն այլ նվերներ եւս մատուցում է` հիմնանորոգված կարեւոր կառույցների բացում, նոր հիմնված այգիներ, քաղաքի խորհրդանիշեր եւ այլն:
Մշակույթի պալատն այսօր լիարժեք ծառայում է էջմիածնեցուն` գործում են երգչախմբեր, պարախմբեր, տեղի են ունենում համերգներ, ներկայացումներ, կինոդիտումներ: Քաղաքացիներին լավագույն նվեր էր նաեւ We are happy from Ejmiatsin տեսահոլովակը, որում նկարահանվել են մեծից փոքրիկ էջմիածնեցիները:
Հանդիպման վերջում քաղաքապետն այցելեց գրականության եւ արվեստի թանգարան, ուր ներկայացված է Կոմիտաս-145 հավաքածուն: Այստեղ տնօրինության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի վարդապետի այս հավաքածուն մեկ-երկու ամսով ցուցադրվի նաեւ Էջմիածին քաղաքում:





Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: