Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՈւՍՈւՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 5-10-2014, 06:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՈւՍՈւՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ ուսուցիչներ,

Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր մասնագիտական տոնի հաճելի առիթով:
Դարեր ի վեր մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարևորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլև նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարևորություն է տվել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի և գիտության նկատմամբ: Այնպես որ սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում և ո՛չ էլ այսօր գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել: Դուք, իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:
Այս ամենի համար ևս մեկ անգամ շնորհակալության ու երախտագիտության զգացումով շնորհավորում եմ Ձեզ՝ այս գեղեցիկ տոնի առիթով և մաղթում երկար ու արդյունավետ աշխատանք, քաջառողջություն և անձնական հաջողություններ: Թող իրականանան Ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները:

ՔԱՂԱՔԱՊԵՏ ` Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: