Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 7-10-2014, 05:46 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ գրադարանավարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գրադարանային համակարգի բոլոր աշխատողներիդ՝ Ձեր մասնագիտական տոնի՝ գրադարանավարի օրվա առթիվ:
Գրադարանավարի աշխատանքը միշտ էլ հարգված ու գնահատված է եղել մեր հասարակության մեջ՝ հաշվի առնելով գրի, գրականության և ընթերցանության նկատմամբ մեր ժողովրդի՝ ավանդաբար ունեցած սերն ու հետաքրքրությունը: Գրադարանային աշխատողի դերը առավել կարևորվում է մեր օրերում, երբ համակարգչային տեխնիկան ներխուժել է մեր կենցաղ և, բառիս բուն իմաստով, խժռում է մեր, հատկապես մատաղ սերնդի, ազատ ժամանակը: Ահա թե ինչու Ձեզանից հավելյալ ճիգեր են պահանջվում ոչ թե պարտադրանքով, այլ համոզելով երեխաների մեջ սեր առաջացնել գրքի ու ընթերցանության նկատմամբ: Նախ Դուք պետք է համոզված լինեք ու հետո համոզեք ուրիշներին, որ ի հեճուկս տեխնիկայի նույնիսկ ամենացնցող նորույթների, գրքի դերը բնավ չի նվազելու և ոչինչ չի փոխարինելու հետաքրքրական գիրք ընթերցելու հաճույքին: Ձեզ է վերապահված, հարգելի՛ գրադարանավարներ, Ձեր հաճախորդների գիտակցությանը հասցնել այս ակնհայտ ճշմարտությունը:
Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ Ձեր տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ Ձեր խիստ անհրաժեշտ, օգտակար ու պատասխանատու աշխատանքում:
ՔԱՂԱՔԱՊԵՏ` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: