Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԷՋՄԻԱԾԻ′Ն

Ավելացվել է: 9-10-2014, 11:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՏՈՆԴ, ԷՋՄԻԱԾԻ′Ն
Հոկտեմբերի 6-ն ու 7-ը տոնական էր Էջմիածնում: Սակայն հոկտեմբերի 8-ին էջմիածնեցին ավելի մեծ ոգեւորությամբ է սպասում: Արդեն 6-րդ տարին քաղաքի բնակչությունը նշում է հոգեւոր մայրաքաղաքի տոնը: Էջմիածինն այս տարի նշեց 2699-ամյակը: 2699-ամայ Էջմիածնին այս տարի շնորհավորելու էին եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Էջմիածնի քույր քաղաքների ներկայացուցիչներ: Հանդիսավոր նիստը մեկնարկեց հոգեւոր հոր աղոթքով, ով հանդես եկավ նաեւ շնորհավորական խոսքով:
Հանդիսավոր նիստի բացման ժամանակ քաղաքի տոնի առթիվ շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ Էջմիածնի քույր քաղաքների ներկայացուցիչները:
Ամեն տարի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բնակիչներին ուրախացնում է հերթական անակնկալ նվերով: Այս տարվա նվերներից առանձնացավ Կոմիտասի անվան Մշակույթի պալատի դահլիճի բացումը: Պալատը, որ ամբողջությամբ քայքայված վիճակում էր, այսօր արդեն ներկայանում է շքեղ տեսքով: Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործուն միջամտությամբ եւ աջակցությամբ, ինչի համար քաղաքապետը հատուկ շնորհակալություն հայտնեց Նախագահին, ինչպես նաեւ հուշանվեր հանձնեց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջն ու Աստվածաշունչ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքի տոնն էջմիածնեցիների համար ամենակարեւոր տոներից է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Էջմիածնի լավ բարեկամն է: Սերժ Սարգսյանի աջակցությամբ Էջմիածնում հիմնանորոգվել են Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, առաջին երաժշտական դպրոցը, հիմնանորոգվել եւ լուսավորություն է անցկացվել Հոկտեմբեր փողոցում, ինչպես արդեն ասվեց` այս հոյակերտ Մշակույթի պալատն է հիմնանորոգվել: Ու պատահական չէ, որ դեռ 2011-ին Էջմիածնի տոնի ժամանակ ՀՀ նախագահն արժանացավ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչման: Հերթական տոնի շրջանակում «Էջմիածնի բարեկամ» կոչմանն արժանացան բժիշկ սրտաբան Վաչագան Մկրտչյանն ու նկարիչ Ներսես Մելիքյանը:
Պալատի բացումից հետո հանդիսության բոլոր մասնակիցները` էջմիածնեցիներն ու քաղաքի հյուրերը` ՀՀ նախագահի, քաղաքապետի եւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ շրջեցին քաղաքի կրթական, մշակությաին հաստատությունների պատրաստած տաղավարներով, ապա ծաղկադրում կատարեցին Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Մինչ ծաղկադրում էր կատարվում, Կոմիտասի անվան հրապարակ հասավ շքերթը, որին մասնակցում էին Էջմիածնի հանրության բոլոր շերտերը` եռասերունդ երկրապահներ, հանրակրթական դպրոցներ, մարզադպրոցներ եւ արվեստի հաստատություններ, հոգեւոր դաս, բոլորը: Շքերթն առաջնորդում էին Սահակ Պարթեւ կաթողիկոսը, Վռամշապուհ Արքան, Մեսրոպ Մաշտոցը, ովքեր ինչպես 405թ., այնպես էլ այսօր` 2014 թվականին Կաթողիկոսանիստ քաղաք էին բերում հայոց գրերը:
Էջմիածինը այս օրերին ընդունել էր քույր քաղաքներ Պետրոզավոդսկի պատվիրակությանը` քաղաքապետի գլխավորությամբ, Իսի Լե Մուլինոյի պատվիրակությանը, Ֆրեզնոյի պատվիրակությանը: Հյուրերի հետ հանդիպմանը ներկաները փոխանակվեցին նվերներով. հնչում էին նաեւ փոխադարձ շնորհավորական, շնորհակալական խոսքեր: Ի դեպ, Պետրոզավոդսկից Էջմիածին էր եկել նաեւ երաժշտական խումբ, որը օրվա ընթացքում նվեր մատուցեցին Էջմիածնեցիներին` կատարելով ռուսական ազգային երգերը:
Տոնական օրն ավանդույթի համաձայն շարունակվեց համերգային ծրագրով: Էջմիածնի երգի պարի խմբերը, հայկական բեմարվեստի ներկայացուցիչները մինչ ուշ երեկո քաղաքում ապահովվեցին բարձր տրամադրությունը: Իսկ համերգի ճոխ հրավառությունը եզրափակեց եռօրյա տոնակատարությունները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: